Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

«Հիգիենայի հիպոթեզը` ալերգիայի առաջացման պատճառ»

«Հիգիենայի հիպոթեզը` ալերգիայի առաջացման պատճառ»

Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ալերգիայով տառապողների թիվն ամեն տարի ավելանում է ինչպես աշխարհում, այնպես էլ` Հայաստանում:

 

Ալերգիաները գլուխ են բարձրացնում գարնանը: Ալերգիան, ըստ մասնագետի, տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ ունի, օրինակ` ոմանք ունենում են մաշկի խնդիրներ, առաջանում է չորացում, ցանային էֆեկտներ, իսկ ոմանք էլ շնչառության հետ են խնդիրներ ունենում:

 

«Իհարկե, այս խնդիրն աչքաթող անել չի կարելի, այն ունի ժամանակավոր, բայց որոշակի բուժում, դրա համար հարկավոր է ժամանակին բժշկին դիմել»,-ասաց մասնագետը:

 

Ալերգոլոգի հավաստմամբ, ալերգիաները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել մարդուն, օրինակ նրանք կարող են բրոնխյալ ասթմայի պատճառ հանդիսանալ: Վիճակագրական տվյալների համաձայն, ալերգիկ մարդկանց մոտ չբուժվելու դեպքում 40 տոկոս հավանականությունուն կա ասթմայով հիվանդանալու համար:

 

Ալերգիաների դեպքում հազը, դժվարաշնչությունը, ինչպես մասնագետն է գտնում, արդեն վտանգի նշան է և հիվանդը, հաճախ, այդ էտապում է դիմում բժշկին:

 

«Ալերգիայի բուժման երկու լուծում կա. մեկը կոչվում է սիմտոմատիկ, երբ պայքարում են առկա ախտանիշների դեմ` հակաալերգիկ դեղորայքի ու քթի, աչքի կաթիլների օգտագործմամբ, մյուսը կոչվում է սպեցիֆիկ իմունաթերապիա, երբ որոշում են հիվանդի մոտ խնդիրներ առաջացնող ալերգենն ու ոչ սիմտոմատիկ փուլում, օրինակ` ձմռանն են բուժումն իրականացնում»,-մանրամասնեց մասնագետը:

 

Ըստ նրա, ալերգիաներով հիվանդների թվի ավելացման պատճառներից մեկն է համարվում հիգիենայի հիպոթեզը: Զարգացած երկրներում, ըստ ունսումնասիրությունների, ալերգիայով հիվանդների թիվը շատ ավելի մեծ է, քան նոր զարգացող երկրներում, քանի որ հիգիենայի կանոնները զարգացած երկրներում շատ լավ են պահպանվում:

 

Այսպես, մասնագետը օրինակով բացատրեց, որ մանկական հասակում, երբ երեխայի օրգանիզմը քիչ շփումներ է ունենում միկրոբների հետ, չի զարգանում ճիշտ` իմուն պատասխանի ուղղությամբ, և օտար մարմինը վնասելու փոխարեն սկսում է սեփական հյուսվածքները վնասել ու դա արտահայտվում է ալերգիայի տեսքով:

Ալերգիաների ավելացման պատճառները մասնագետը կապեց նաև երկրի էկոլոգիայի ու գենետիկ գործոնների հետ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ